Իտալիայի առաջնության 28-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթեց «Տորինոյին» (2-1)։
Նեապոլիտանական ակումբի կազմում հանդիպման հաշիվը արդեն 7-րդ րոպեին բացեց Սանտոսը։ Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան զարգացնել հաջողությունը. 68-րդ րոպեին Էլիֆ Էլմասը կրկնապատկեց թիմի առավելությունը։
Հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտին մոտ. 87-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Չեզարե Կազադեյը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակած միավորների թիվը հասցրեց 56-ի՝ ամրապնդվելով 3-րդ հորիզոնականում։ «Տորինոն» 30 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































