Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ հետնապահ «Ռեալ Օվիեդոյի» նկատմամբ (1-0)։
Խաղի հիմնական ժամանակն անցավ համառ պայքարում, սակայն երկրպագուները գոլեր չտեսան։ Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, բայց իսկական դրաման գրանցվեց հանդիպման հենց վերջնամասում։ Մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին (90+4) Խուլիան Ալվարեսը դիպուկ հարվածով խոցեց տանտերերի դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը և կարևոր հաղթանակ պարգևելով մադրիդյան թիմին:
Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 51 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ «Ռեալ Օվիեդոն» 17 միավորով վերջինն է։
Հանդիպման գոլը` ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































