Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը պաշտոնապես ներողություն է խնդրել չինացի երկրպագուներից՝ ռասիզմի մեջ մեղադրվելուց հետո։ 20-ամյա ֆուտբոլիստը չինարենով հայտարարություն է տարածել Weibo սոցցանցի ակումբային էջի միջոցով։
Սկանդալն առաջացել էր լուսանկարի տարածման (ռեփոստի) պատճառով, որն օգտատերերն ընկալել էին որպես վիրավորական՝ աչքերի ձևի հետ կապված ակնարկի պատճառով։
«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում իմ չինացի ընկերներից։ Ավելի վաղ ես ակամայից տարածել էի բովանդակություն, որը վիրավորական ենթատեքստ էր պարունակում։ Դա բացարձակապես պատահական է ստացվել, և ես ցավում եմ պատճառած անհարմարության համար»,- ասվում է Հաուսենի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Դին Հաուսենը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել անցած ամռանը՝ «Բորնմութից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 60 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































