«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան սուր քննադատության է ենթարկել Իսպանիայի մրցավարական կորպուսին՝ բացահայտ խոսելով իսպանական ֆուտբոլում առկա երկակի ստանդարտների մասին։
Managing Barca-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարը պնդում է, որ մրցավարները կանխակալ վերաբերմունք են ցուցաբերում իր թիմի նկատմամբ, մինչդեռ Մադրիդի «Ռեալը» վայելում է նրանց աջակցությունը։
«Երբ մենք վատ խաղ ենք ցուցադրում, մրցավարները փորձում են վերջնականապես «սպանել» մեզ, իսկ երբ խնդիրներ են ունենում մյուսները [նկատի ունի «Ռեալը»], նրանց օգնության են հասնում։ «Ռեալի» խաղացողները հիանալի սուզվել են սովորել. նրանք պրոֆեսիոնալ կերպով են «սուզվում ավազանը»»,- հեգնանքով նշել է Լապորտան՝ ակնարկելով մրցակցի կողմից խաղադաշտում սիմուլյացիաների վարպետությունը։
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» ձախողել է վերջին երկու հանդիպումները։ Նախ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում թիմը ջախջախիչ պարտություն է կրել Մադրիդի «Ատլետիկոյից» (0-4), այնուհետև Լա լիգայի շրջանակում զիջել «Ժիրոնային» (1-2)։ Երկու դեպքում էլ հանդիպումները չեն անցել առանց մրցավարական աղմկահարույց որոշումների։
Կիրակի՝ փետրվարի 22-ին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը կփորձեն շտկել իրավիճակը՝ ուժերը չափելով «Լևանտեի» հետ։

























































