Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման ընթացքում փորձել է սադրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալին։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Marca պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մադրիդյան թիմը հաղթելիս է եղել 3։0 հաշվով։ Սիմեոնեն ցուցադրական ժեստ է արել կատալոնական ակումբի 18-ամյա վինգերի ուղղությամբ՝ բարձրացնելով երեք մատը և դրանով իսկ ընդգծելով իր թիմի առավելությունը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին Բարսելոնայի «Սպոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։



























































