Իսպանական Լա Լիգայի 22-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցեց մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող «Լևանտեի» հետ։
Վալենսիայի «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0։0։ Կողմերին այդպես էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասը։
Այս ոչ-ոքիից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
«Լևանտեն» շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ 21 խաղից հետո վաստակած 18 միավորով զբաղեցնելով 19-րդ տեղը։
Հաջորդ տուրում՝ փետրվարի 8-ին, «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին», իսկ «Լևանտեն» նույն օրը հյուրընկալվելիս կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































