«Արսենալի» կիսապաշտպան Իթան Նվաներին վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված համաձայնագիրը գործելու է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրում ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու կետ նախատեսված չէ։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ վարձակալության դիմաց «Մարսելը» վճարել է 1,5 միլիոն եվրո։
Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում 18-ամյա անգլիացին անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
«Արսենալի» կազմում անցկացրած ընդհանուր 51 խաղում նա իր ակտիվում գրանցել է 10 գոլ և 2 գոլային փոխանցում։




























































