Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հստակեցրել է, որ մոտ ապագայում մարզչական աշխատանքին վերադառնալու ծրագրեր չունի։
«Ես հասկանում եմ, որ ունակ եմ մարզել ֆուտբոլային թիմ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է դա անեմ ամբողջ կյանքում։ Ես ուզում էի փորձել ինչ-որ նոր բան։ «Ռեդ Բուլը»
«Ռեդ Բուլը» ինձ հնարավորություն տվեց գտնելու համապատասխան դեր, որը մենք միասին քայլ առ քայլ զարգացրինք։ Հիմա ես լիովին հարմարավետ եմ զգում. երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ։ Ես ցանկություն չունեմ լինել որևէ այլ տեղ։ Ես հանդիպել եմ շատ մարդկանց, որոնց նախկինում չէի ճանաչում, մասնակցել եմ բազմաթիվ գործնական հանդիպումների և նույնիսկ սովորել եմ որոշ նոր բառեր, որոնց նախկինում երբեք չէի հանդիպել։
Դա իսկապես լավ ժամանակահատված էր։ Մեկ տարվա ընթացքում ես ձեռք բերեցի նույնքան փորձ, որքան հինգ տարվա ընթացքում», — Կլոպի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը ներկայումս զբաղեցնում է «Ռեդ Բուլ» համակարգի ֆուտբոլային գործառնությունների ղեկավարի պաշտոնը։



























































