Հայաստանի Բարձրագույն ու Առաջին խմբի թիմերը ապրիլի 23-ից վերսկսել են մարզումները։
Ինչպես հայտնի է ՀՖՖ-ն ու ՀՀ Պարետատունը համաձայնություն էին ձեռք բերել, ըստ որի, ակումբներին տրամադրվելու էին թեստեր ու անձնակազմերի ստուգումներից հետո, թիմերը մարզվելու հնարավորություն էին ունենալու։
Բոլոր ակումբների ներկայացուցիչների թեստերի արդյունքները եղել էին բացասական։
ArmSport-ի սկետչն այս անգամ անդրադարձել է հայկական թիմերի մարզումների վերսկսմանը. կորոնավիրուսը դեպի իրեն էր ձգում ֆուտբոլիստներին, բայց հաղթեցին բացասական թեստերը։