«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները օրերս ներկա են եղել Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած «Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա» հանդիպմանը (2-1)՝ հատուկ առաքելությամբ։
Ըստ FootballTransfers-ի տեղեկությունների՝ «Կարմիր սատանաները» մանրակրկիտ ուսումնասիրել են «Ռեալ Սոսյեդադի» առաջատար Միկել Օյարսաբալի խաղը։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ անգլիական ակումբը «լուրջ հետաքրքրություն» է ցուցաբերում 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Օյարսաբալի գործող պայմանագրում ներառված է հրաժարագին, որը կազմում է 75 միլիոն եվրո։
Իսպանացին իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալ Սոսյեդադում» և ներկայում թիմի ավագն է։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։




























































