«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կփոխի ակումբային գրանցումը։ 32-ամյա ֆուտբոլիստը մոտ է հայրենիք վերադառնալուն, որտեղ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»։
Ըստ լրագրող Էկրեմ Քոնուրի՝ արգենտինացի ֆուտբոլիստը կարիերայի շարունակության հարցում առաջնահերթությունը տալիս է հենց «կապտաոսկեգույնների» ճամբար տեղափոխվելուն: Հռոմեական ակումբը աշխարհի չեմպիոնի տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ մոտ 2-3 միլիոն եվրո։
«Բոկա Խունիորսում» վստահություն կա, որ կկարողանան հաջողությամբ իրականացնել գործարքը:
Հիշեցնենք, որ Դիբալայի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Այս մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներում հարձակվողն աչքի է ընկել 2 խփած գոլով և նույնքան գոլային փոխանցմամբ։




























































