Մադրիդի «Ռեալը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի էկվադորցի պաշտպան Վիլյամ Պաչոյին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ գործարքի իրականացումը մեծապես կախված է մարզչական շտաբում տիրող իրավիճակից: Եթե Ալվարո Արբելոան հաջորդ մրցաշրջանում շարունակի գլխավորել «արքայական» ակումբը, ապա իսպանացի մասնագետն անձամբ կնախաձեռնի փարիզյան ակումբի ֆուտբոլիստի տեղափոխությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Պաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Անցյալ տարի Պաչոն ընդգրկվել է տարբեր խորհրդանշական հավաքականներում՝ ՊՍԺ-ի հետ նվաճելով հնարավոր բոլոր գլխավոր տիտղոսները՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, Ֆրանսիայի առաջնությունը, երկրի գավաթն ու սուպերգավաթը: Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն եվրո:
























































