Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խնդրանքով դիմել է ակումբի երկրպագուներին։
Այս շաբաթ «սերուցքայինները» հիասթափեցրին իրենց երկրպագուներին՝ դուրս մնալով Իսպանիայի գավաթի խաղարկությունից։ Արբելոայի թիմը անակնկալ պարտություն կրեց «Ալբասետեից»՝ 3-2 հաշվով։
«Ես շատ եմ հարգում «Բեռնաբեուի» կարծիքը։ Հասկանում եմ, որ մադրիդիստները կարող են նեղված և հիասթափված լինել մեզանից, սակայն ես խնդրում եմ նրանց աջակցությունը։ «Ռեալ Մադրիդի» 123-ամյա պատմության ընթացքում տիտղոսներ են նվաճվել այն ժամանակ, երբ «Բեռնաբեուն» թիմի հետ է եղել։ Խուանիտոն ասում էր. «90 րոպեն «Բեռնաբեուում» շատ երկար ժամանակ է», երբ մարզադաշտը աջակցում է խաղացողներին։ Հենց դա եմ ես խնդրում», – ասել է Արբելոան «Լևանտեի» դեմ կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Շաբաթ՝ հունվարի 17-ին, «Ռեալը» Լա լիգայի 20-րդ տուրում սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։























































