«Քրիսtալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Տրանսֆերային գործարքը գտնվում է ավարտական փուլում և պաշտոնապես կհաստատվի մոտ ժամանակներս։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ թե՛ լոնդոնյան ակումբը, թե՛ ֆուտբոլիստն արդեն ընդունել են «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը։ Նախնական տվյալներով՝ գործարքի արժեքը կազմելու է մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ (շուրջ 23 միլիոն եվրո)։
Տեղեկությունը հաստատվել է նաև պաշտոնական մակարդակով։ Ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Քրիստալ Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները հայտնել է, որ 25-ամյա պաշտպանի տեղափոխության հարցը գրեթե լուծված է։
Հիշեցնենք, որ Մարկ Գեհին հանդիսանում է Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։




























































