Անգլիական լիգայի գավաթի խաղարկության (Carabao Cup) կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում կայացավ լոնդոնյան դերբին։ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» ընդունեց «Արսենալին»։ Գոլառատ պայքարում հաղթանակ տարան հյուրերը՝ 3։2 հաշվով։
Միկել Արտետայի սաները արագ բացեցին խաղի հաշիվը. 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ պաշտպան Բեն Ուայթը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, հարձակվող Վիկտոր Յոկերեշը կրկնապատկեց «զինագործների» առավելությունը։
«Չելսիի» կազմում պայքարը շարունակեց Ալեխանդրո Գառնաչոն, ով 57-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Թեև 71-րդ րոպեին Մարտին Սուբիմենդին խփեց հյուրերի երրորդ գնդակը, 83-րդ րոպեին Գառնաչոն դուբլ ձևակերպեց՝ վերադարձնելով ինտրիգը, սակայն տանտերերին փրկել խաղը չհաջողվեց։
Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին։
Հիշեցնենք, որ եզրափակիչը նախատեսված է մարտի 22-ին։ Այս զույգի հաղթողը գավաթի համար կմրցի «Մանչեսթեր Սիթի» — «Նյուքասլ» դիմակայության ուժեղագույնի հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































