Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լեչեի» հետ (1-1)։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին․ աչքի ընկավ Լամեկ Բանդան։ «Բիանկոներիի» կազմում պատասխան գոլը 49-րդ րոպեին խփեց Ուեսթոն Մակքենին։
Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Թուրինցիները 33 միավորով 5-րդն են, իսկ «Լեչեն»՝ 17 միավորով 16-րդը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































