«Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի։ Տարվա լավագույն կանանց թիմ մրցանակին էլ արժանացել է «Բարսելոնան»։
Անցած մրցաշրջանում Բոնմատին կատալոնական ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Կիսապաշտպանը դարձել է 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ իսպանացիները հետխաղյա 11-մետրանոցներով զիջել են Անգլիային (1:1, 1:3):
Չնայած պարտությանը՝ Բոնմատին ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։



























































