Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի դիրքորոշումը թիմի ևս մեկ աստղային հարձակվողի վերաբերյալ բացահայտվել է։
Defensa Central-ի հաղորդմամբ՝ մադրիդցիների նախագահը չի ցանկանում վաճառել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին։ Պերեսը վստահում է բրազիլացուն, որի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել եվրոպական մի քանի բարձրակարգ ակումբներ։
«Այս տղան շատ լավն է… Նա անպայման կապացուցի դա», – ասել է Պերեսն իր ընտանիքին, երբ Ռոդրիգոն գոլ խփեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, ըստ աղբյուրի։
Ռոդրիգոն գոլ խփեց չորեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, բայց «Ռեալ Մադրիդը» տանը պարտվեց 1-2 հաշվով։
«Ռեալը» հաջորդ խաղը կանցկացնի դեկտեմբերի 14-ին՝ հյուրընկալվելով «Ալավեսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։



























































