5.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Լիգա 1․ Ֆիասկոն շարունակվում է. ՊՍԺ-ն տանը պարտվեց Մոնակոյին

    🎥 ԱՊԼ. Իսակի արագ դուբլը հաղթանակ պարգևեց Լիվերպուլին Իպսվիչի դեմ խաղում

    🎥 Սառը ցնցուղ Լա Կարտուխայում. Ռեալը գերդրամատիկ խաղում պարտվեց Բետիսին

    🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ռիադին. Սպերցյանը՝ գոլի հեղինակ

    ՉԼ․ Բարսելոնայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

    🎥 Սպերցյանը նորից գոլ է խփել Սաուդյան Արաբիայում. հայ կիսապաշտպանը գրավել է Ալ-Ռիադի դարպասը

    ՉԼ․ Ռեալի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

    🎥 ՀՊԼ. Գերդրամատիկ քամբեք Աբովյանում. Նոան 90+8-րդ րոպեին կորզեց հաղթանակը Գանձասարից

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Լիգա 1․ Ֆիասկոն շարունակվում է. ՊՍԺ-ն տանը պարտվեց Մոնակոյին

            🎥 ԱՊԼ. Իսակի արագ դուբլը հաղթանակ պարգևեց Լիվերպուլին Իպսվիչի դեմ խաղում

            🎥 Սառը ցնցուղ Լա Կարտուխայում. Ռեալը գերդրամատիկ խաղում պարտվեց Բետիսին

            🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ռիադին. Սպերցյանը՝ գոլի հեղինակ

            ՉԼ․ Բարսելոնայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

            🎥 Սպերցյանը նորից գոլ է խփել Սաուդյան Արաբիայում. հայ կիսապաշտպանը գրավել է Ալ-Ռիադի դարպասը

            ՉԼ․ Ռեալի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

            🎥 ՀՊԼ. Գերդրամատիկ քամբեք Աբովյանում. Նոան 90+8-րդ րոպեին կորզեց հաղթանակը Գանձասարից

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ֆեդերերը առաջարկեց միավորել տղամարդկանց ու կանանց թենիսը․ թեժ քննարկումներ ու հավանական լուծումներ

                  ArmSport-ի դիտակետում, ATP Tour, WTA Tour, ԹԵՆԻՍ
                  25.04.20 / 12:33
                  0

                  Ֆրանսիական L’Equipe-ը շաբաթներ առաջ հրապարակեց թենիսում ամենաազդեցիկ 10 մարդկանց ցանկը։ Ցուցակը գլխավորում էր Ռոջեր Ֆեդերերը։ Այս չորեքշաբթի շվեյցարացին ապացուցեց, որ ֆրանսիական ամսագիրը չէր սխալվել։ Ֆեդերերն առանց կասկածի ամենաազդեցիկ մարդն է թենիսի աշխարհում։

                  Twitter-ում արված մի գրառումով Ռոջերը «փոթորկեց» թենիսային մոլորակը։

                  «Հետաքրքիր է՝ միայն ե՞ս եմ մտածում, որ եկել է տղամարդկանց և կանանց թենիսի միավորման ու միասին գործելու ժամանակը: Ես չեմ խոսում կորտում միմյանց հետ մրցումների մասին, այլ խոսում եմ երկու կառավարող մարմինների միացման մասին»։

                  Ֆեդերերի հայտարարությանը արձագանքեցին բազմաթիվ խաղացողներ, մարզիչներ, լրագրողներ։ Չուշացավ Նադալի թվիթը․

                  «Ռոջե՛ր, ինչպես դու գիտես մեր խոսակցություններից, ես ամբողջությամբ համաձայն եմ, որ լավ կլիներ այս համաշխարհային ճգնաժամից դուրս գալ կանանց ու տղամարդկանց թենիսի միավորումով՝ որպես մեկ կազմակերպություն»,-գրեց Ռաֆան։

                  Ահա այսպես, մոլորակի երկու գլխավոր թենիսիստները համաձայն են։ Նշանակում է այս ծրագիրը պետք է կյանքի կոչել։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ ու հարթ չէ, ինչպես երևում է։

                  Կանանց թենիսի ամենաազդեցիկ դեմքը՝ Սերենա Ուիլյամսը ևս շատ արագ արձագանքեց շրջանառվող թեմային։ Ամերիկուհին գրեց, որ նման հարց քննարկվում է ու դեռ պետք չէր դա հանրայնացնել։ Ճիշտ է՝ շատ արագ Սերենան հեռացրեց իր թվիթը։

                  Ի՞նչ է այս ամենը նշանակում

                  Թենիսում գործում են երկու առանձին կառույցներ տղամարդկանց և կանանց թենիսի համար։ ATP-ին իրականացնում է տղամարդկանց տուրը, WTA-ը՝ կանանց։ Ազդեցության առումով ATP-ն միանշանակորեն գերազանցում է WTA-ին։ Տղամարդկանց թենիսը կոմերցիոն տեսանկյունից գերազանցում է կանանց խաղին։ ATP-ում ավելի շատ են մրցումային գումարները, հովանավորները, հանդիսականներն ու այսպես շարունակ։ Մինչդեռ կանանց տուրը մեծապես տարբերվում է տղամարդկանց տուրից։

                  Օրինակ, եթե այս տարի ATP Tour մրցաշարերի լուսաբանման Մեդիա իրավունքների իրացումից ստացված եկամուտներն, ըստ որոշ գնահատականների, լիարժեք մրցաշրջան անցկացնելու դեպքում՝ առանց Մեծ սաղավարտի մրցաշարերը հաշվի առնելու, կկազմեին մոտ 120 մլն դոլար, ապա WTA Tour-ի մոտ այդ ցուցանիշը չէր գերազանցի 50 մլն դոլարը:

                  Իհարկե, այստեղ պետք է արձանագրել նաև այն փաստը, որ այս պահին տղամարդկանց թենիսում արդեն երկար տարիներ ամենաբարձր մակարդակի վրա պայքարում են բոլոր ժամանակների լավագույն երեք թենիսիստները։ Կանանց մոտ նման բան չկա։ Երկրպագուներին առավել շատ հետաքրքրում է տղամարդկանց խաղը ու պատճառը միայն «Մեծ եռյակը» չէ։

                  ATP-ն իր զարգացվածության առումով բավականին զորեղ կառույց է։ WTA-ի հետ համեմատելիս բերենք մի պարզագույն օրինակ։ ATP-ն սոցիալական ցանցերի իր էջերում բավական ակտիվ է։ Երկրպագուները մշտապես տոնուսի մեջ են մնում։ Տղամարդկանց տուրը ժամանակ առ ժամանակ ծանոթացնում է իր ապագա աստղերի հետ։ Թերևս սրանով է բացատրվում այն, որ տղամարդկանց թենիսի երկրպագուները Ալեքսանդր Զվերևին կամ էլ Ստեֆանոս Ցիցիպասին գիտեին մինչև իրենց հաջողություններ գրանցելը։ Մինչդեռ WTA-ում այդպես չէ։

                  Կորոնավիրուսային ճգնաժամը թենիսում

                  Պատահական չէ, որ Ֆեդերերի հայտարարությունն ու մի շարք թենիսային դեմքերի՝ այդ հայտարարությանը միանալը տեղի ունեցավ հենց այս շրջանում։ Մարզական ողջ աշխարհի համար հիմա բարդ օրեր են։ Թենիսը բացառություն չէ։ Ընդհակառակը, այստեղ խնդիրները չափազանց լուրջ են։ Չեղարկված մրցաշարեր, կորցրած գումարներ ու հասունացող ճգնաժամ։ Թվում է, թե թենիսիստը չի կարող խնդիր ունենալ, բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Աշխարհի 111-րդ ռակետ Դենիս Կուդլան օրերս հայտարարել էր, որ չի կարողանում վճարել բնակարանի վարձը։ Մինչև այս, ճիշտ է, հետևել էր Ֆեդերերի, Ջոկովիչի և Նադալի համատեղ որոշումը, որի շնորհիվ աջակցություն էր ցուցաբերվելու թոփ-100-ից այն կողմ գտնվող թենիսիստներին։

                  Աջակցության փաթեթ են մշակել նաև ATP-ն, WTA-ն ու թենիսային մի շարք ֆեդերացիաներ։ Սակայն հիմա ֆինանսական լրջագույն խնդիրներ են առկա նաև ATP-ում ու WTA-ում։ Միջոցառումների չեղարկումները ֆինանսական լրջագույն կորուստներ են բերել կառույցներին։ Եվ իսկապես, այս ընթացքում միասնականորեն գործելը կարող է օգնել դուրս գալ ճգնաժամից ավելի ուժեղ, քան երբևէ։

                  Դեմ կարծիքներ

                  Ռոջեր Ֆեդերերի կոչին կտրականապես դեմ էր Նիկ Կիրիոսը։ Ավստրալացին գտնում է, որ կանանց ու տղամարդկանց տուրերը չպետք է միավորվեն։

                  Ամերիկուհի Ջեյմի Հեմփթոնը գրառում կատարեց՝ հիշեցնելով, որ տուրերի միավորման մասին առաջինը խոսել է Բիլի Ջին Քինգը, ու դա եղել է տասնյակ տարիներ առաջ։

                  «Իհարկե, աջակցությունը լավ է, բայց Բիլի Ջին Քինգը առաջարկել էր սա տասնյակ տարիներ առաջ։ Իսկ նա (Ֆեդերերը/խմբ․) վերցրել ու գրել է այդ մասին իր թվիթերում։ Հիշու՞մ եք, երբ մի անգամ Թրամփը մի լրագրողի հոդված էր հրապարակել։ Ամեն ինչ շատ նման է։ Ու եթե պատմության մեջ մնա, որ տղամարդն է առաջարկել միավորել երկու տուրերը, ես պայքարելու եմ»,-գրել է Հեմփթոնը։

                  Հեմփթոնի ռադիկալ գրառումը, իհարկե, տեղին չէր։ Թենիսի սիրահարները գիտեն, թե ով է Ֆեդերերը։ Նա սա չի գրել, որպեսզի հիշվի պատմության մեջ՝ որպես երկու տուրերը միմյանց միացրած մարդ։ Առհասարակ, երբ Ռոջերին հարցնում են, թե ինչպե՞ս կուզես, որ մարդիկ քեզ հիշեն, համեստ լեգենդը պատասխանում է․ պարզապես որպես լավ մարդ։

                  Թեմային անդրադարձավ նաև լեգենդար Բիլի Ջին Քինգը։ Ռոջերի հրապարակման տակ նա մեկնաբանություն թողեց հետևյալ բովանդակությամբ․

                  «Ես համաձայն եմ և ասում եմ սա 1970-ականներից սկսած։ Տղամարդկանց ու կանանց միավորված ձայնը թենիսում եղել է երկար ժամանակ է իմ տեսակետը այս սպորտի համար։ WTA-ի առանձին լինելը միշտ եղել է «Պլան Բ»։ Ես ուրախ եմ, որ մենք նույն էջում ենք։ Եկե՛ք անենք դա»։

                  Ո՞վ կտուժի և ո՞վ կշահի

                  Մի կողմից երկու տուրերն էլ կշահեն, քանի որ հնարավորություն կունենան այս բարդ ժամանակահատվածում օգնել միմյանց։ Մյուս կողմից կարևոր է, որ միասնական կառույցը գլխավորի ATP-ի ղեկավար կազմը։ Տարիների ընթացքում տղամարդկանց տուրը ցույց է տվել, որ ավելի պրոֆեսիոնալ ու ժամանակակից կառույց է, քան WTA-ը։ Իհարկե, տղամարդկանց թենիսի համար կլինեն նաև խնդիրներ։ WTA-ի հետ մեկ հարթության վրա լինելը որոշակիորեն կնվազեցնի ATP-ի՝ որպես կառույցի ազդեցությունը թենիսում և համաշխարհային սպորտում։

                  Ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է։ Կանանց և տղամարդկանց թենիսի միավորումը տվյալ ժամանակահատվածում կարող է կորոնավիրուսային համավարակի պայմաններում արդյունավետ լուծում դառնալ բազմաթիվ հարցերի համար։ Միևնույն ժամանակ կառույցների միավորումը առաջ է բերելու թենիսային օրացույցում և առհասարակ այս սպորտում բազմաթիվ նոր իրողություններ, որոնց հետ հաշվի նստել է պետք։

                  Այս տարվա սկզբում քննարկվում էր տղամարդկանց և կանանց խառը մրցաշար անցկացնելու մասին, որը իր բնույթով նման էր լինելու ATP Cup-ին (այն առաջին անգամ անցկացվեց այս տարի Ավստրալիայում)։ Սա գուցե ևս մեկ քայլ է դեպի երկու կառույցների միավորումը։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ թենիսի աշխարհում երկու ամենաազդեցիկ կառույցների միավորման հարցը քննարկվում է դեռևս սոցիալական ցանցերի մակարդակով։

                  Արամ Սահակյան

                  Թեգեր: #atp#wta#նիկ-կիրիոս#ռաֆայել-նադալ#ռոջեր-ֆեդերերբիլի-ջին-քինգսերենա-ուիլյամս
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

                  17.06.26

                  Մադրիդի Ռեալի աստղային երկրպագուն հայրական խորհուրդ է տվել Յամալին

                  27.11.25

                  Տունը մեկ օրում չի կառուցվում․ Նադալը՝ Ալոնսոյի մասին

                  26.11.25

                  Մենք կարծում էինք, որ պայմանագիր ենք կնքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ․ Ռաֆա Նադալ

                  06.10.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Լիգա 1․ Ֆիասկոն շարունակվում է. ՊՍԺ-ն տանը պարտվեց Մոնակոյին

                  01:20 / 05.09.26

                  🎥 ԱՊԼ. Իսակի արագ դուբլը հաղթանակ պարգևեց Լիվերպուլին Իպսվիչի դեմ խաղում

                  01:10 / 05.09.26

                  🎥 Սառը ցնցուղ Լա Կարտուխայում. Ռեալը գերդրամատիկ խաղում պարտվեց Բետիսին

                  01:06 / 05.09.26

                  🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ռիադին. Սպերցյանը՝ գոլի հեղինակ

                  23:58 / 04.09.26

                  ՉԼ․ Բարսելոնայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  23:15 / 04.09.26

                  🎥 Սպերցյանը նորից գոլ է խփել Սաուդյան Արաբիայում. հայ կիսապաշտպանը գրավել է Ալ-Ռիադի դարպասը

                  22:57 / 04.09.26

                  ՉԼ․ Ռեալի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  22:40 / 04.09.26

                  🎥 ՀՊԼ. Գերդրամատիկ քամբեք Աբովյանում. Նոան 90+8-րդ րոպեին կորզեց հաղթանակը Գանձասարից

                  22:08 / 04.09.26

                  Նա կլինի Չելսիի առանցքային խաղացողն առաջիկա վեց-յոթ տարիների ընթացքում․ Ալոնսո

                  21:50 / 04.09.26

                  Սիլվայի և Ռոդրիի հեռանալուց հետո Մարեսկան հայտնել է Ման Սիթիի չորս ավագների անունները

                  21:10 / 04.09.26

                  Մոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանը

                  20:40 / 04.09.26

                  Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

                  20:10 / 04.09.26

                  Ընկերուհիս կարծում է, որ ես սուր հիպերակտիվություն ունեմ․ Բարսելոնայի նորեկի անկեղծ խոստովանությունը

                  19:10 / 04.09.26

                  🎥 ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին

                  18:00 / 04.09.26

                  Վերջին 15 տարվա պատկերը չի փոխվի. Սիմեոնեի անկեղծ խոստովանությունը

                  17:22 / 04.09.26

                  Այստեղ Ռոնալդուն է. Պոստեկօղլուն՝ Ալ-Նասր տեղափոխվելու և Կրիշտիանուի պատմության մասնիկը դառնալու մասին

                  16:19 / 04.09.26

                  Ընդդեմ ՖԻՖԱ-ի. Թիերի Անրին ֆուտբոլիստներին կոչ է անում գիտակցել իրենց ուժը

                  15:10 / 04.09.26

                  Նրան անվանեցիք Ռեալի պատմության վատագույն տրանսֆեր, բայց նա եկավ և լռեցրեց բոլորին․ Մոուրինյու

                  14:22 / 04.09.26

                  Ինչո՞ւ են աֆրիկյան տաղանդները հեռանում Եվրոպա. Էտո’Օ-ն կոշտ քննադատել է եվրոպական կառույցներին

                  13:22 / 04.09.26

                  Արարատի նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է Դինամո

                  12:26 / 04.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.