Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին պատկանող 86 տարբեր իրեր ԱՄՆ-ում օնլայն աճուրդի են հանվել Goldin Auctions-ում: Այս մասին հայտնում է ESPN-ը:
«Կարծում ենք՝ Կոբի Բրայանտին առնչվող այս հիշարժան իրերի հավաքածուն ամենամեծն է պատմության մեջ»,- ասել է Գոլդինը:
Աճուրի են հանվել Բրայանտի խաղաշապիկները, նրա սպորտային կոշիկները, ինչպես նաև 14 կարատ քաշ ունեցող 8 ադամանդով ոսկյա մատանին, որի վրա դաջված է բասկետբոլիստի անունն ու որը նա դա ստացել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմիական խաղերում տարած հաղթանակի առթիվ: Աճուրդը կտևի մինչև մայիսի 16-ը:
Ամենաթանկարժեք լոտը խաղակոշիկներն են, որով Բրայանտը 2001 թվականին հանդես է եկել NBA-ի եզրափակիչ փլեյ-օֆֆի՝ «Ֆիլադելֆիա Սիկսերսի» հետ խաղում: Դրանց արժեքը 28 հազար դոլար է գնահատվում, իսկ ամենամատչելին Բրայանտի ստորագրությամբ բասկետբոլի գնդակն է (125 դոլար):
Գոլդինի խոսքով, յուրաքանչյուր լոտի վաճառքից ստացված հասույթի 5%-ը կփոխանցվի Mamba and Mambacita Sports Foundation ֆոնդին, որը ստեղծվել է Բրայանտի կնոջ՝ Վանեսայի կողմից, իր ամուսնու և դստեր ողբերգական մահից հետո: