Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մարիանո Դիասը կարծում է, որ մադրիդցիների ներկայիս հարձակվող Էնդրիկի համար ավելի լավ կլինի փոխել ակումբային գրանցումը։
«Ես կխորհուրդ տայի Էնդրիկին հեռանալ «Ռեալից» և վայելել իր խաղը։ Ֆուտբոլիստի համար լավագույն բանը մեկնարկային կազմում լինելն է։ Երբ քեզ իսկապես վստահում են, կարող ես բացահայտել քո ողջ ներուժը, բայց մի քանի րոպե խաղալը բոլորովին այլ բան է, քանի որ պարզապես ժամանակ չես ունենա ցույց տալու քո արժեքը։
Եթե Էնդրիկը վարձավճարով գնա այլ ակումբ, ոչինչ չի խանգարի նրան ապագայում խաղալ «Ռեալում»»,- Մարիանո Դիասի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Էնդրիկը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը մեկ անգամ։ 19-ամյա բրազիլացին մոտ է վարձակալական հիմունքներով ֆրանսիական «Լիոն» տեղափոխությանը։




























































