Ցյուրիխում այսօր` նոյեմբերի 20-ին, կայացավ Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլի միջմայրցամաքային անցումային (փլեյ-օֆֆ) խաղերի վիճակահանությունը:
Հավաքականները կանցկացնեն փլեյ-օֆֆ ձևաչափով երկու մեկխաղանոց փուլ (կիսաեզրափակիչ և եզրափակիչ), որոնց երկու հաղթողները կնվաճեն Աշխարհի 2026թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր:
Միջմայրցամաքային անցումային խաղեր (ԱԱ-2026 ընտրական փուլ)
Ուղի 1
Կիսաեզրափակիչ
Նոր Կալեդոնիա (ՕՖԿ) — Ճամայկա (ԿՈՆԿԱԿԱՖ)
Եզրափակիչ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (Աֆրիկա) — Նոր Կալեդոնիա/Ճամայկա զույգի հաղթող
Ուղի 2
Կիսաեզրափակիչ
Բոլիվիա (Հարավային Ամերիկա) — Սուրինամ (ԿՈՆԿԱԿԱՖ)
Եզրափակիչ
Իրաք (Ասիա) — Բոլիվիա/Սուրինամ զույգի հաղթող
Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները կանցկացվեն 2026 թվականի մարտի 23-ից 31-ը Մեքսիկայի Գվադալախարա և Մոնտերեյ քաղաքներում։
























































