Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» լեգենդար կիսապաշտպան Լոթար Մատեուսը հիշել է Դիեգո Մարադոնայի հետ իր մրցակցությունը՝ այն համեմատելով Մեսսի-Ռոնալդու դիմակայության հետ։
«Դիեգոն իմ սերնդի լավագույն ֆուտբոլիստն էր։ Իհարկե, ինձնից հետո (ծիծաղում է)։ Այն ժամանակներում մենք նման էինք ներկայիս Մեսսիին և Ռոնալդուին։ Հենց մրցակցությունն է նրանց դարձնում մեծ խաղացողներ։
Խաղադաշտում մենք մրցակիցներ էինք, պայքարում էինք մեր թիմերի ու երկրների համար, բայց նաև ֆուտբոլային ընկերություն ունեինք։ Դիեգոն ինձ ավելի ուժեղ դարձրեց, և կարծում եմ՝ ես էլ նրան։ Մենք օգնում էինք միմյանց ավելի լավը դառնալ», – նշել է Մատեուսը։




























































