«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին պատասխանել է այն հարցին, թե որ խաղացողին կցանկանար թիմ բերել, եթե նման հնարավորություն ունենար։
– Եթե ձեզ թույլատրվեր մեկ խաղացողի հետ պայմանագիր կնքել «Բարսելոնայի» համար, ո՞ւմ կընտրեիք։
«Ինձ իսկապես զարմացնող խաղացողը Մուսիալան է։ Նա շատ լավն է», – նշել է Պեդրին xBuyer YouTube ալիքում։
Մուսիալան ներկայումս շարունակում է վերականգնվել ՖԻՖԱ-ի Ակումբային աշխարհի առաջնությունում ստացած լուրջ վնասվածքից։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բավարիան» զգուշությամբ կմոտենա Մուսիալայի վերադարձին, և հնարավոր է՝ նա չվերադառնա խաղադաշտ մինչև հունվար։



























































