«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» նիդերլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» պատրաստ են «Լիվերպուլին» առաջարկել 50 միլիոն եվրո 23-ամյա խաղացողի համար։ Կատալոնացիները կարծում են, որ այս գումարը բավարար կլինի բանակցություններ սկսելու համար։
Ընդգծվում է, որ Ֆլիկի թիմը փնտրում է սրող փոխանցումներ կատարող, բայց պաշտպանողական ոճի կիսապաշտպանի, և Գրավենբերխը կատարյալ համապատասխանում է այդ պահանջներին։
Այս մրցաշրջանում Գրավենբերխը մերսիսայդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 խաղի, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
























































