Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությունից խնդրել է ձեռք բերել իր հայրենակցի՝ «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է E-Noticies-ը։
Ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո, սակայն «սերուցքայինները» կարող են նրան ձեռք բերել անվճար, քանի որ Կոնատեի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ ավարտվում է հաջորդ ամռանը։
26-ամյա Կոնատեն միացել է «Լիվերպուլին» 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի գործող չեմպիոնի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։


























































