«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» նիդերլանդցի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» աչք է դրել 23-ամյա կիսապաշտպանի վրա, որը զգալի առաջընթաց է գրանցել։ Նշվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել մի քանի խաղացող՝ նիդերլանդցու տրանսֆերը գնելու համար։
Գրավենբերխն ինքը չի բացառել «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը։ Բացի այդ, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Գրավենբերխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 խաղ, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։



























































