Մադրիդի «Ռեալը» վտանգում է կորցնել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին, որն ավելի ու ավելի է հիասթափվում Խաբի Ալոնսոյի թիմում իր դերից։
ESPN Brasil-ի տեղեկություններով՝ 24-ամյա բրազիլացին, որը նախկինում համարվում էր մադրիդցիների հարձակման առաջատարներից մեկը, այժմ փնտրում է իրավիճակի փոփոխություն, և նրա նախընտրությունը Անգլիայի Պրեմիեր լիգան է։
Նշվում է, որ Ռոդրիգոն շատ դժգոհ է թիմում ունեցած իր դերից և որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 13 խաղ, սակայն չի կարողացել գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։



























































