Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարող է մոտ ապագայում փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարիերան շարունակելու թոփ տարբերակ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նրա նախկին ակումբը՝ «Չելսին», հետաքրքրություն է ցուցաբերում Ռուդիգերի վերադարձի վերաբերյալ։
Գերմանացին տարբեր առաջարկներ ունի նաև Սաուդյան Արաբիայի լիգայից։ 32-ամյա պաշտպանը «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Անտոնիո Ռուդիգերի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։



























































