«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի տնային խաղում (1։0)։
«Ես շատ գոհ եմ իմ թիմի խաղից։ Եվս մեկ հաղթանակ շատ ուժեղ թիմի դեմ։ Ինչպես «Աս2ոն Վիլան», նրանք ևս հիանալի մարզավիճակում են։ Սա հիանալի խաղ էր․ կարծում եմ՝ կարող ենք վստահորեն ասել, որ սա մեր լավագույն խաղն էր ընթացիկ մրցաշրջանում։ Խաղացողները աներևակայելիորեն աշխատեցին, որպեսզի նրանց մեր կիսադաշտից դուրս պահեն։
Խաղից առաջ ես ասացի, որ «Ռեալը» Լա Լիգայում խփել է 26 գոլ, իսկ Մբապեն ու Վինիսիուսը միասին՝ 24-ական։ Եթե ուզում ես հաղթել, պետք է ամեն ինչ անես, որպեսզի այդ երկուսից գոլ բաց չթողնես։ Թիմը հիանալի պաշտպանվեց՝ թե՛ բարձր ճնշման, թե՛ ցածր մակարդակի պաշտպանության ժամանակ։ Բրեդլին հիանալի էր Վինիսիուսի դեմ մեկը մեկի դեմ պայքարում։ Ոչ բոլորն են կարողանում դա անել», – Սլոթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մերսիսայդցիները Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4 տուրերից հետո ունեն վաստակած 9 միավոր։
























































