Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (88 կգ) դարձավ ոսկե մեդալակիր։
Երիտասարդների 88 կգ քաշային կարգում Պողոսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ և 105 կգ։ Այս վարժությունում նա գրավեց երրորդ տեղը։
Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 131 կգ և 136 կգ՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ։ Այս ձևում Պողոսյանը լավագույնն էր։
Երկամարտի 241 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։



























































