Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «կապտանռնագույնների» ներկայացուցիչները բանակցություններ են վարում Հարավային Ամերիկայում՝ Պերուում ընկերական հանդիպում կազմակերպելու շուրջ։
Եթե կողմերը կարողանան համաձայնության գալ, ապա «Բարսելոնան» այդ խաղից կվաստակի մոտ 7–8 միլիոն եվրո։
Վերջին հանդիպումը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը անցկացրել է Մադրիդի «Ռեալի» դեմ՝ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրում։ Կատալոնական ակումբը պարտվել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ 1:2 հաշվով։
Ներկայում «Բարսելոնան» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «սպիտակները»՝ 27 միավորով, առաջատարն են։



























































