Լա Լիգայի 10-րդ տուրի խաղը, որի շրջանակում հոկտեմբերի 26-ին Մադրիդում կայանալիք «Էլ Կլասիկոյում» կհանդիպեն «Ռեալը» և «Բարսելոնան», կսպասարկի մրցավարների բրիգադը՝ Սեսար Սոտո Գրադոյի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է Madrid Zone-ը X սոցիալական ցանցում, իր կարիերայի ընթացքում այս մրցավարը «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներին ավելի հաճախ է հեռացրել խաղադաշտից, քան ցանկացած այլ թիմի։
Ավելի վաղ «Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալը մեղադրել էր «Ռեալին» մշտական «խարդախության և բողոքների» մեջ՝ համեմատելով «Արքայական ակումբը» իսպանական Մեդիալիգայի թիմի հետ։
Այս պահին «Ռեալը» 24 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Բարսելոնան»՝ 22 միավորով։ Առաջիկա «Էլ Կլասիկոն» ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումն է։


























































