«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ առաջիկա «Էլ Կլասիկոյում» արդյունքը կատալոնական ակումբի համար դրական կլինի։
«Մենք կիրակի կհաղթենք «Ռեալ Մադրիդին», վստահ եմ դրանում։ Ես երեկ տեսա խաղացողներին․ նրանք շատ մոտիվացված են և կենտրոնացած։ Նրանք մեզ լավ ժամանց կպարգևեն այս կիրակի», — Լապորտայի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։15-ին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել էր Մադրիդի «Ռեալին» բոլոր չորս խաղերում։





















































