«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի վնասվածքը ավելի լուրջ է, քան սպասվում էր: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա բրազիլացին կարող է բաց թողնել ևս մեկ ամիս ազդրի վնասվածքի կրկնության պատճառով:
Արդյունքում, նա չի կարողանա մասնակցել կատալոնական ակումբի առաջիկա խաղերին, այդ թվում՝ 10-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը:
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին:



























































