«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը առաջիկա «Էլ Կլասիկոյից» առաջ քննադատել է Մադրիդի «Ռեալին»։
Ուղիղ հեռարձակման ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստին հարցրին, թե արդյոք մադրիդյան գրանդը նման է «Պորսինոսին», որը հանդես է գալիս իսպանական Մեդիա լիգայում։
«Այո, իհարկե։ Նրանք խաբում են և բողոքում», – ասել է 18-ամյա ֆուտբոլիստը, որը ներկա էր մրցաշարի հեռարձակումներից մեկին։
Այնուհետև Յամալին հարցրին. «Ռեալը» խաբո՞ւմ է», որին նա ծիծաղելով պատասխանեց. «Կտեսնենք»։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 19:15-ին։





















































