«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կմասնակցի Լա Լիգայի 10-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին արդեն մարզվում է ամբողջ թիմի հետ և պատրաստ է մասնակցել հոկտեմբերի 26-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին»։
Նշվում է, որ խաղացողի վերականգնումը կատարյալ է ընթանում։ Ռաֆինյան արդեն թույլտվություն ուներ մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Օլիմպիակոսի» դեմ խաղին (6։1), սակայն գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել էր նրան ևս մի քանի օր հանգիստ տալ։ Դեռևս հայտնի չէ՝ Ռաֆինյան կլինի՞ մեկնարկային կազմում, թե՞ ոչ։
Բրազիլացին ազդրի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 25-ին «Օվիեդոյի» դեմ խաղում (3։1)։
























































