«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է E-Notícies-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է Բալդեի ծառայություններով, քանի որ արդեն քննարկել է հնարավոր տրանսֆերը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի հետ։
«Մանչեսթեր Սիթին» փորձել էր Բալդեին ձեռք բերել դեռևս 2023 թվականին՝ հույս ունենալով օգտվել «Բարսելոնայի» ֆինանսական դժվարություններից, սակայն մերժվել էր։ Նշվում է, որ նման տրանսֆերը ներկայումս անհավանական է թվում, քանի որ իսպանական գրանդի ֆինանսական վիճակը կայունացել է, իսկ Բալդեն դարձել է առանցքային խաղացող։
Այնուամենայնիվ, Գվարդիոլան չի պատրաստվում նահանջել, քանի որ Բալդեին համարում է իր խաղաոճին համապատասխանող իդեալական ֆուտբոլիստ։ 21-ամյա իսպանացու պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ը երիտասարդ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
























































