Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գոհունակությամբ է ընդունել Լա Լիգայի որոշումը՝ չանցկացնել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Վիլյառեալ»-«Բարսելոնա» հանդիպումը Միացյալ Նահանգներում, հայտնում է COPE-ն։
«Սերուցքայինների» ճամբարում կարծում են, որ մրցաշրջանի կեսին պաշտոնական խաղը մեկ այլ մայրցամաք տեղափոխելը չափազանց վտանգավոր նախադեպ կստեղծեր իսպանական ֆուտբոլի համար։ «Արքայական ակումբը» մշտապես դեմ է եղել այս գաղափարին։
Մադրիդում համոզված են, որ հանդիպումը չեղարկելու հարցում վճռորոշ դեր են ունեցել Պրիմերայի ֆուտբոլիստների լայնածավալ բողոքները, ինչպես նաև Լա Լիգայի «անարդյունավետ փորձերը՝ թաքցնելու կամ մեղմելու» այդ բողոքները։
Հիշեցնենք, որ խաղը չեղարկվեց Իսպանիայի Ֆուտբոլիստների Ասոցիացիայի (AFE) կազմակերպած բողոքի ակցիաների պատճառով, որի հետևանքով Լա Լիգան հրաժարվեց դեկտեմբերի 20-ին նախատեսված խաղը Մայամի տեղափոխելու մտքից։
























































