Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» մամուլի ծառայությունը հայտարարել է Շոն Դայչի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
««Նոթինգհեմ Ֆորեստը» ուրախ է հաստատել Շոն Դայչի նշանակումը որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ՝ Էդու Գասպարի և տեխնիկական տնօրեն Ջորջ Սիրիանոսի կողմից կատարված մանրակրկիտ ընտրությունից հետո»,- ասվում է ակումբի հայտարարությունում։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ Անգե Պոստեկողլուն հեռացվել է «Նոթինգհեմ Ֆորեստից» Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունից (0:3) հետո։ «Անտառապահները» ներկայում 5 միավորով զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։





























































