«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը Լամին Յամալին այս պահին «կապտանարնագույնների» լավագույն խաղացող չի համարում։
«Յամալը լավագույնը կլինի աշխարհում՝ ապագայում կլինի, բայց ոչ հիմա։ Այս պահին ես կասեի, որ Պեդրին է լավագույնը։ Նա շատ ավելի ուժեղ է և ավելի կայուն, քան Յամալը հիմա»,– Solo para Cules-ի հետ զրույցում ասել է Գասպարը, որը կատալոնական ակումբի նախագահն էր 2000-ից 2003 թվականներին։
Յամալը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ուսման Դեմբելեին։ Պեդրին, զարմանալիորեն, չի ընդգրկվել լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։























































