«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում նոր հայտարարություն է տարածել ակումբի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի վնասվածքի վերաբերյալ։
Կատալոնացիները հայտնել են, որ Տորեսը դեռևս անհարմարություն է զգում ձախ ոտքի ազդրի մկանի լարվածության պատճառով։ Սպասվում է, որ Տորեսը՝ նախազգուշական նկատառումներից ելնելով, բաց կթողնի վաղը՝ հոկտեմբերի 18-ին, կայանալիք «Ժիրոնայի» դեմ հանդիպումը։
2025/26 մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է 10 հանդիպման՝ խփել 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ «Բարսելոնա» – «Ժիրոնա» խաղը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին։



























































