«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ ակումբը ստացել է «Կամպ Նոու» մարզադաշտի օգտագործման առաջին կարգի (A1) թույլտվություն։
Առաջին կարգի թույլտվությունը կատալոնացիներին թույլ կտա վերանորոգված «Կամպ Նոուում» խաղեր անցկացնել 25 991 հանդիսական ներկայությամբ։
Կատալոնական ակումբն այժմ աշխատում է թույլտվության հաջորդ կարգը ստանալու ուղղությամբ, որը թույլ կտա տեղավորել 45 401 հանդիսական։ Միայն այդ դեպքում «Բարսելոնան» կվերադառնա իր տնային մարզադաշտ։
Առայժմ կապտանարնագույնները կշարունակեն իրենց տնային խաղերն անցկացնել «Օլիմպիական» մարզադաշտում։
«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ վաստակած 19 միավորով՝ 2 միավորով զիջելով ներկայիս առաջատար Մադրիդի «Ռեալին»։



























































