«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կվերադառնա խաղադաշտ հոկտեմբերի 26-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը սեպտեմբերի վերջից տառապում էր ազդրոսկրի մկանի վնասվածքից։
Նշվում է, որ Ռաֆինյան կարող էր խաղալ ավելի վաղ՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի «Օլիմպիակոսի» դեմ խաղում, սակայն ակումբը նախատեսում է խնայել հարձակվողին՝ նրա լիարժեք ապաքինումն ապահովելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 խաղի, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
























































