Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ֆերան Տորեսի առողջական վիճակը աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Բուլղարիայի հավաքականի դեմ խաղից առաջ։
«Նա ոչ մի վնասվածք չունի, դա պարզապես անհարմարություն է։ Մեզ պետք են 100%-ով պատրաստ խաղացողներ։ Նա պատրաստ չի լինի վաղվա խաղին, բայց չորեքշաբթի օրը, անշուշտ, լիովին պատրաստ կլինի»,- Դե լա Ֆուենտեի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցի էջում։
Հոկտեմբերի 14-ին Իսպանիայի հավաքականը Վալյադոլիդի «Մունիսիպալ Խոսե Սորիլյա» մարզադաշտում կհանդիպի Բուլղարիայի հավաքականի հետ։
Երեք խաղից հետո Իսպանիայի հավաքականը ինը միավորով գլխավորում է E խումբը։ Բուլղարիայի հավաքականը գտնվում է վերջին տեղում՝ չունենալով ոչ մի միավոր։






















































