«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչպես են փոխվել իր հարաբերությունները հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
2021 թվականին արգենտինացին հեռացել էր կատալոնական ակումբից՝ «կապտանռնագույնների» ֆինանսական խնդիրների պատճառով պայմանագիրը չերկարաձգելով։
«Մենք երկար ժամանակ շատ լավ հարաբերություններ ունեինք։ Երբ պայմանագիրը չերկարաձգվեց, հարաբերությունները մի փոքր վատացան։
Բայց ժամանակի ընթացքում մենք կարողացանք դրանք վերականգնել։
Մենք հույս ունենք նրա համար կազմակերպել մեծարման արարողություն, որին նա արժանի է», — հայտարարել է Լապորտան 3Cat-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ այժմ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։
























































