Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գովեստի խոսքեր է ասել Իսպանիայի հավաքականի մասին։
«Իսպանիայի հավաքականը այն քիչ թիմերից է, որտեղ երիտասարդական հավաքականի շատ խաղացողներ արդյունավետ կերպով համագործակցում են հիմնական հավաքականի խաղացողների հետ։ Ես կարող եմ միայն շնորհավորել նրանց այս կապակցությամբ․ դա նրանց առավելությունն է։ Այս թիմը վերահսկում է իրավիճակը։ Նրանք տեխնիկապես շատ ուժեղ են։
Աշխարհի առաջնությունների իմ փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ լավ է մունդիալից առաջ լինել լավագույն մարզավիճակում։ Նրանք շատ երիտասարդ են, և շատերը չգիտեն, թե ինչ է աշխարհի առաջնությունը։ Ինձ համար նրանք այս պահին Եվրոպայի լավագույն թիմն են, բայց աշխարհի առաջնությունը բոլորովին այլ բան է»,– ասել է Մբապեն Movistar-ին տված հարցազրույցում։
Մբապեն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի երեք խաղում դարձել է նույնքան գոլի հեղինակ։





















































