Շվեդ լեգենդար նախկին հարձակվող և «Միլանի» ներկայիս ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը նշել է, թե ում կհանձներ 2025 թվականի «Ոսկե գնդակը»։
«Արդյո՞ք ես զղջում եմ, որ երբեք չեմ նվաճել «Ոսկե գնդակը»։ Չեմ զղջում, բայց դա շատ տարօրինակ է։ Այն միշտ չէ, որ տրվում է լավագույններին։ Ես նույնիսկ Չեմպիոնների լիգան չեմ հաղթել․ դա գաղտնիք չէ։
Ու՞մ կտայի այն։ Պետք է անհատապես գնահատել այն խաղացողին, որը տարբերություն է ստեղծել։ Կարծում եմ՝ դա Յամալն էր»,– Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացել է հեղինակավոր մրցանակին, իսկ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը զբաղեցրել է երկրորդ տեղը։























































