«Միլանի» նախկին նախագահ Ադրիանո Գալիանին ենթադրել է, որ եվրոպական թոփ-ակումբները կարող են սնանկանալ կորոնավիրուսի համավարակի ընթացքում, քանի որ աշխատավարձերի կրճատումը բավական չէ.
«Ակումբները կորցնում են ոչ միայն հեռարձակման իրավունքներից, այլև՝ մարզադաշտերից ստանալիք եկամուտները: Եվրոպական թոփ-ակումբները կարող են սնանկանալ, աշխատավարձերի կրճատումը բավական չէ:
Միայն «Կամպ Նոուի» պաշտոնական ակումբային խանութից «Բարսելոնան» 50 մլն եվրո է ստանում, դա հաճախելիությամբ երկրորդ մարզադաշտն է Իսպանիայում:
Հնարավոր չէ հաշվել, թե ինչպիսի կորուստների կհանգեցնի այս ամենը: ՈՒԵՖԱ-ն արդեն իսկ մի սար գումար է կորցրել Եվրոպայի առաջնության հետաձգման պատճառով: Սա խնդիր է, որը մինչև վերջ չեն հասկանում»,- Գալիանիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: