Իտալական «Մոնցա» ակումբի տնօրեն Ադրիանո Գալիանին խոսել է թիմ ՝ Ա Սերիայի ուղեգիր նվաճելու մտադրության մասին: Վերջին մրցաշրջանը թիմը անցկացրեց C Սերիայում և թիմին մրցաշրջանի արդյունքներով հաջողվեց դուրս գալ Բ Սերիա:
«Մենք կանանք այնպես, որ «Մոնցան» շատ արագ աճի: Այս մասին արդեն խոսել է Բեռլուսկոնին: Մենք կփորձենք հաջորդ տարի դուրս գալ Ա Սերիա: Բեռլուսկոնին այդ նպատակն է դրել ֆուտբոլիստների առջև:
Քանի որ ես ծնվել եմ Մոնցայում և այս թիմի մեծ երկրպագուն եմ, ապա Ա Սերիա դուրս գալու դեպքում ես մեր մարզադաշտից ոտքով կգնամ Սան Սիրո:
Պատմականորեն Մոնցան և Միլանը շատ կապված են: Բայց եթե ես լքել եմ միլանյան ակումբը, ես այլևս չեմ քննարկի թիմին վերաբերվող իրադարձությունները: Ես «Միլանի» մեծ երկրպագու եմ, հետևում եմ յուրաքանչյուր խաղի, բայց չեմ խոսի այդ մասին», — Գալիանիի խոսքերն է մեջբերում Radio 1-ը: